գլխավոր Սպորտ Ինձ չի զարմացնում Մբապպեի խաղը, նա դեռ աճելու տեղ ունի․ Ռաբյո

Ինձ չի զարմացնում Մբապպեի խաղը, նա դեռ աճելու տեղ ունի․ Ռաբյո

Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Լեհաստանին հաղթելուց հետո (3:1) խոստովանել է, որ չի զարմացել Կիլիան Մբապեի խաղից։

Այդ հանդիպմանը հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց։

«Կիլիանն ինձ չի զարմացնում, քանի որ ես գիտեմ նրա ներուժը: Նա դեռ աճելու տեղ ունի։ Ճիշտ է, իհարկե, տպավորիչ են նրա խփած գոլերը, դիրքի ընտրության ձևը, այն անկյունները, որոնք կարողանում է գտնել։ Դա հիանալի է և հենց այն է, ինչ մենք սպասում ենք նրանից: Մենք աշխատում ենք պաշտպանությունում  և սպասում, որ նա կատարի աշխատանքը առջևում»,- Ռաբիոյի խոսքերն է մեջբերում «L’Equipe»-ը: