գլխավոր Եղանակ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյուն կգա. եղանակի տեսություն

Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյուն կգա. եղանակի տեսություն

 Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան։