գլխավոր Սպորտ Հայտնի է Հարավային Կորեա-Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Հարավային Կորեա-Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հարավային Կորեայի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի եզրափակիչ խաղում հաղթեց Պորտուգալիայի հավաքականին և դուրս եկավ մրցույթի փլեյ-օֆֆ։

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել հարավկորեացի կիսապաշտպան Հվանգ Հե Չանը։

Չանն էր, ով հաղթական գոլը խփեց պորտուգալացիներին ավելացված ժամանակում:

Հիշեցնենք, որ Ուրուգվայը և Գանան դուրս մնացին աշխարհի առաջնությունից.