գլխավոր Սպորտ Նեյմարի հայրը հույս ունի, որ ֆուտբոլիստը կմասնակցի ԱԱ-2022-ի խաղերին

Նեյմարի հայրը հույս ունի, որ ֆուտբոլիստը կմասնակցի ԱԱ-2022-ի խաղերին

30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը խոսել է որդու վերականգնման մասին։ Գրում է Armsport-ը։

«Կարծում եմ՝ Նեյմարը եզրափակչին մոտ կվերադառնա և հնարավոր ամեն բան կանի, որ օգնի իր թիմակիցներին հաղթել մրցաշարը։

Ամենակարևորն այն է, որ նա կարող է վերադառնալ իր լավագույն մարզավիճակում։ Բոլորը գիտեն, որ տղաս մեծ ազդեցություն ունի կոլեկտիվի վրա։ Նա համար առաջինն է»,- ասել է Նեյմարի հայրը TalkSport-ի եթերում։