
Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել ԼԳԲՏ հարցերով հատուկ բանագնաց Ջեսիկա Սթերնի այցը Ինդոնեզիա, ասվում է Ջակարտայում ԱՄՆ դեսպան Սուն Քիմի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան կայքում:
«Ինդոնեզիայի կառավարությունում գործընկերների հետ քննարկումներից հետո ԱՄՆ-ը որոշել է չեղարկել հատուկ բանագնաց Սթերնի այցը Ինդոնեզիա», – հայտարարել է Քիմը: Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, Ինդոնեզիայի հետ ԼԳԲՏ իրավունքների շուրջ երկխոսությունը շարունակելու հույս ունի։
Հաջորդ շաբաթ Սթերնը պետք է այցելեր Ինդոնեզիա՝ Հարավարևելյան Ասիա ուղևորության շրջանակներում: Հինգշաբթի Ինդոնեզիայի բարձրագույն կրոնական մարմինը հայտարարել է, որ Սթերնի այցը կվնասի երկրի կրոնական և մշակութային արժեքներին:
Ավելի վաղ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թեուկա Ֆաիզասիան Սթերնին համեմատել էր անկիրթ հյուրի հետ։