գլխավոր Իրադարձային Վահան Քերոբյանը քննարկել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը

Վահան Քերոբյանը քննարկել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը Հայաստանի և Բելառուսի առևտրատնտեսական հարցերին առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահան Քերոբյանը։

«Հանդիպման ընթացքում ողջունել ենք ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալի կրկնակի ավելացումը»,– գրել է նա։

Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում Քերոբյանը քննարկել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը։ Իսկ գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ քննարկվել է գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Նախարարը այցի շրջանակում ծանոթացել է բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների գործունեությանը։

Նշենք, որ Վահան Քերոբյանը Բելառուս է մեկնել երկօրյա այցով։