գլխավոր Հասարակություն Սամվել Կարապետյանն ասել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը․...

Սամվել Կարապետյանն ասել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը․ РИА Новости

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը ասել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծված ծննդատունը։ Այդ մասին գործարարը ասել է РИА Новости-ին:

«Ես ուզում եմ վստահեցնել արցախցիներին, որ մենք անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն կկառուցենք։ Այստեղ նոր կյանքեր են ծնվելու», – ասել է Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական օդուժը թիրախավորել էր Ստեփանակերտի հիվանդանոցը և ծննդատունը։