գլխավոր Քաղաքականություն Սերգեյ Լավրովը հստակ ասում է ՀՀ իշխանություններին՝ կողմնորոշվե՛ք, ի՞նչ եք ուզում՝ որպես...

Սերգեյ Լավրովը հստակ ասում է ՀՀ իշխանություններին՝ կողմնորոշվե՛ք, ի՞նչ եք ուզում՝ որպես պետություն․ Երվանդ Թարվերդյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների մասին՝ ներկայացնելով որոշ դիրքորոշմներ։

Մասնավորապես նշվում էր` երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, Պրահայից բերեցին հենց այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ ԱՊՀ-ի ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, իսկ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն եղել է ԱԽՍՀ-ի կազմում։

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ։

«ՌԴ արտգործնախարար Լավրովը հստակ ասում է՝ դուք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում՝ որպես պետություն։ Արտգործնախարարը հստակ նշեց, որ Ռուսաստանը առաջարկել է Արցախի կարգավիճակի հարցը թողնել հաջորդ սերունդներին։ Դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո արդեն 30 տարի հարցը լուծում չէր գտնում: Կարծում եմ, որպես խելացի դիվանագիտություն, հարցը պետք է կրկին մնա քննարկման առարկա։ Այստեղ տեղին կլինի զուգահեռ տանել Կիպրոսի խնդրի հետ։ Նույն խնդիրը եղել է Կիպրոսում, մարդիկ հանգիստ ապրում են, խաղաղություն կա, բայց այդ կարգավիճակի հարցը միշտ քննարկվում է։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ միջազգային հանրությունը ընդունում է, որ կա ազգերի ինքնորոշման իրավունք և այլն, որը հիմնական հենասյունն է հանդիսանում և հասկանում ենք նաև, որ այս հարցը արագ կարգավորման ենթակա հարց չէ»,- ասել է Թարվերդյանը։

Նրա կարծիքով՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ եվրոպական մոդելով հարցի քննարկումը դուրս է գալու օրակարգից, ինչն ի վնաս Հայաստանի է։

«Մեր քաղաքական ուժը հայտարարել է, որ Պրահայում ստորագրվել է մի թուղթ, որի կարիքն անգամ չկար, որովհետև միանալով Ալմա- Աթայի համաձայնագրին՝ մենք արդեն իսկ ստորագրել ենք այն՝ որպես առանձին պետություն»,- ասել է Երվանդ Թարվերդյանը։