գլխավոր Աշխարհ Մահվան համբույր. հաղորդավարը ծաղրել է Բայդենի և Մակրոնի երկարատև ձեռքսեղմումը

Մահվան համբույր. հաղորդավարը ծաղրել է Բայդենի և Մակրոնի երկարատև ձեռքսեղմումը

«Fox News» հեռուստաալիքի հաղորդավար Ջեսի Ուոթերսը ծաղրել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի երկարատև ձեռքսեղմումը: Գրում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Fox News-ի YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութին։

Լրագրողը նշել է, որ երկու քաղաքական գործիչների ձեռքսեղմումը տևել է ավելի քան 30 վայրկյան։ Հաղորդավարի խոսքով՝ Բայդենը ցանկանում է տպավորություն թողնել Մակրոնի վրա, բայց առայժմ այնքան էլ չի հաջողվում։ Ուոթերսը հիշեցրել է, որ Ֆրանսիայի ղեկավարը 2021 թվականի ամռանը ամերիկացի գործընկերոջը քննադատել էր Աֆղանստանից հապճեպ հեռանալու համար։ Մակրոնը հայտարարել էր, որ դրա պատճառով Փարիզը խնդիրներ է ունեցել ամենահին դաշնակցի հետ։

«Իսկ այսօր վաղ առավոտյան Բայդենը բռնել է Մակրոնի ձեռքն ու բաց չի թողել։ Մակրոնը չգիտեր` ինչ անի։ Արդյոք դա իռլանդական ուժային հնա՞րք էր, մահվան համբո՞ւյր»,–ասել է հեռուստահաղորդավարը։

Մակրոնը ԱՄՆ է այցելել նոյեմբերի 29-ին։ Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների քննադատության էր արժանացել հանդիսավոր ընթրիքը, որի արժեքը կազմել է 500 հազար դոլար։