գլխավոր Իրադարձային Ահազանգ է ստացվել, որ Սպիտակի դատարանում ռումբ է տեղադրված․ պարեկները սահմանազատել են...

Ահազանգ է ստացվել, որ Սպիտակի դատարանում ռումբ է տեղադրված․ պարեկները սահմանազատել են տարածքը

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Անհայտ անձը ահազանգել է իրավապահ կառույցներից մեկին և հայտնել, որ Սպիտակ քաղաքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված։

Տեղում դատարանի աշխատակիցներին տարհանել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Հենրիկ Ստեփանյանը, պարեկ Գևորգ Նալբանդյանը, կրտսեր պարեկներ Արմենակ Աղաջանյանն ու Արեն Աղամիրյանը։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։ Այս պահին սարկավորները ներսում կատարում են որոնողական աշխատանքներ։

Ոստիկանությունն էլ պարզում է ահազանգած քաղաքացու ինքությունը»,-գրել է կայքը։