գլխավոր Իրադարձային Ստեփանակերտում թշնամին կիրառել է «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ. երկու մարդ վիրավոր է....

Ստեփանակերտում թշնամին կիրառել է «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ. երկու մարդ վիրավոր է. ԱՀ ԱԻՊԾ-ի հայտարարությունը

ԱՀ ԱԻՊԾ-ը հայտնում է.

«Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:

08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»: