գլխավոր Աշխարհ Բայդենը Մակրոնին հայելի է նվիրել, Մակրոնը Բայդենին` վինիլային ձայնասկավառակ

Բայդենը Մակրոնին հայելի է նվիրել, Մակրոնը Բայդենին` վինիլային ձայնասկավառակ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը թանկարժեք և նշանակալի նվերներ են փոխանակել, հայտնել են երկու նախագահների մամուլի ծառայությունները Ֆրանսիայի ղեկավարի Վաշինգտոն կատարած պետական այցի ժամանակ։

Ի թիվս այլ բաների, ամերիկացի առաջնորդն այսօր ավելի վաղ իր գործընկերոջը, ում «իր ընկեր» էր անվանել, Սպիտակ տան տարածքում հավաքված, փայտից պատրաստված հայելի է նվիրել։ Ինչպես պարզաբանել է մամուլի ծառայությունը, դա Սպիտակ տան հավաքածուի զարդի կրկնօրինակն է։

Բացի այդ, Բայդենը Մակրոնին նվիրել է վինիլային սկավառակների հավաքածու՝ ամերիկացի երաժիշտների ձայնագրություններով, ինչպես նաև առաջին ֆոնոգրաֆի արտոնագրի արխիվային պատճենը, որը ստեղծել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը 1877 թվականին։ Մակրոնի կնոջը նվիրել են ամերիկա-ֆրանսիական ծագման դիզայների պատրաստած ոսկուց և զմրուխտից պատրաստված կախազարդ։

Մակրոնը Բայդենին բերել է վինիլային ձայնասկավառակ և CD 1966 թվականին նկարահանված «Տղամարդը և կինը» ֆիլմի բնօրինակ սաունդթրեքով, որը Բայդենն ու նրա կինը դիտել են իրենց առաջին ժամադրության ժամանակ:

Բացի այդ, Մակրոնը Բայդենին նվիրել է 2012 թվականին ֆրանսիական Christof սպասքի տան կողմից պատրաստված գավաթ, որը խորհրդանշում է երկու երկրների միջև առաջին պատմական կապերը, ինչպես նաև ֆրանսիական աշխարհահռչակ Saint James ապրանքանիշի սվիտեր և LIP ֆիրմայի ժամացույց:

Բայդենի կինը՝ Ջիլը, որը անգլերենի ուսուցչուհի է, Մակրոնից երկու գիրք է ստացել՝ Գյուստավ Ֆլոբերի «Մադամ Բովարի» և Ալբեր Քամյուի հատընտիրը։

Գրում է Tert.am-ը