գլխավոր Իրադարձային «Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է...

«Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է մեղմվել

«Վերին Լարսի» անցակետում երթևեկությունը կիրականացվի գործարկված ևս 12 նոր գոտիներով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ տրանսպորտի նախարարությունը: 

«Այս տարվա հուլիսին 12, նոյեմբերին ևս 12 նոր գոտիներով երթևեկության գործարկումը թույլ է տվել մեծացնել սահմանային անցման ընդհանուր թողունակությունն ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար տրանսպորտի համար: Մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 2 գոտի գործարկել՝ բեռնատար տրանսպորտի համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր թիվը կաճի՝ հասնելով 39-ի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայումս շինարարական աշխատանքները շարունակվում են. ներգրավված է 158 մարդ և 20 միավոր շինարարական տեխնիկա։ Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության՝ հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին, իսկ սահմանային անցակետն ամբողջությամբ վերակառուցել 2023 թվականին: