գլխավոր Աշխարհ Բայդենն ու Մակրոնը իրենց կանանց հետ ռեստորան են այցելել և մտերմիկ լուսանկար...

Բայդենն ու Մակրոնը իրենց կանանց հետ ռեստորան են այցելել և մտերմիկ լուսանկար հրապարակել

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն այցելել են ամերիկյան մայրաքաղաքի շքեղ ռեստորաններից մեկը։ Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ իրենց կանանց տարել են Վաշինգտոնի Fiola Mare ռեստորան։

Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում հրապարակել է ջերմ լուսանկար` սեղան շուրջ և կից գրել.

«Ողջունում եմ ընկերներիս քաղաքում»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։
Հրապարակված կադրում երևում է, որ Ջիլ Բայդենը և Բրիջիթ Մակրոնը իրենց առջև ունեն միայն մի բաժակ պարզ ջուր, իսկ նրանց ամուսինները պաղպաղակ են ուտում։

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բայդենն ու Մակրոնը իրենց կանանց հետ ռեստորան են այցելել և մտերմիկ լուսանկար հրապարակել