գլխավոր Գլխավոր Գիշերը և վաղ առավոտից հրթիռակոծել են Ստեփանակերտը

Գիշերը և վաղ առավոտից հրթիռակոծել են Ստեփանակերտը

Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Միացված է օդային տագնապի ազդանշանը։

Հաղորդվում է, որ պայթյուններն արդեն տասնյակից ավելի են, քաղաքը ցնցվում է հարվածներից։

Գիշերը ևս Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա 5 հրթիռ է արձակել։
Հարվածների պատճառած վնասները ճշտվում են։