գլխավոր Քաղաքականություն ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Գրինևիչը

ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Գրինևիչը

ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ պաշտոնական էջում։

Գրինևիչը ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստում, որ կայացել է այսօր։

«Քանի որ ՀԱՊԿ նախագահությունը 2022-2023 թթ.–ին փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը, ռոտացիայի կարգով մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ–ում Բելառուսի մշտական և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը»,– ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը նրան է հանձնել ՀԱՊԿ մշտական խորհրդում որոշման ընդունումը խորհրդանշող նախագահի փայտե մուրճը։ 

Заседание Постоянного совета Организации Договора о коллективной безопасности (1 декабря 2022). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
Հայաստանի լիազոր ներկայացուցիչը փայտե մուրճ է հանձնել Ալեքսանդր Գրինևիչին

Բիագովին շնորհակալություն են հայտնել 2021-2022 թթ.–ին կազմակերպության մշտական խորհրդի նախագահի պաշտոնում արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար։