գլխավոր Հասարակություն Փոփոխություններ՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում

Փոփոխություններ՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում. կհստակեցվեն ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումները:

Ծրագրում նախատեսվող լրացումներով կսահմանվեն, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կկիրառվեն երկրորդային շուկայից ձեռք բերման 2 (Երևան) և 4 (ՀՀ մարզեր) տոկոս սուբսիդավորման պայմանները: