
Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-40 մետր։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մառախուղով են պատվել նաև Սիսիանի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներն ու Տիգրանաշենի ոլորանները, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,– ասված է հաղորդագրությունում:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին խորհուրդ է տալիս վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել ձմեռային անվադողերով: