գլխավոր Իրավունք Փաշինյանի ընտանիքի հանդեպ բռնության կոչ հնչեցնելու մեջ մեղադրվող ուսուցիչը տուգանվել է

Փաշինյանի ընտանիքի հանդեպ բռնության կոչ հնչեցնելու մեջ մեղադրվող ուսուցիչը տուգանվել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշել է Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին տուգանել 150 հազար դրամով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք,բնականաբար, համաձայն չենք դատավճռին և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո»,– նշել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք (դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու համար) առաջադրվել է դեռ 2021 թվականին։