գլխավոր Իրադարձային Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Աստրախան էր ուղևորվում. մանրամասներ․ Sputnik Արմենիա

Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Աստրախան էր ուղևորվում. մանրամասներ․ Sputnik Արմենիա

 Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,-ասել է Կոստանյանը։

Նրա խոսքով` բացի երկու դիերից, այլ դիեր չեն հայտնաբերվել: Կոստանյանը հավելել է նաև, որ ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին հայտնում է, որ տեղական ժամանակով 13:11-ին Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

«Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։Կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: