գլխավոր COVID-19 Ֆրանսիայում ուրբաթ օրվանից նոր լոքդաուն է հայտարարվում Covid-19-ի պատճառով

Ֆրանսիայում ուրբաթ օրվանից նոր լոքդաուն է հայտարարվում Covid-19-ի պատճառով

Ֆրանսիայում նոր լոքդաուն է հայտարարվում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քիչ առաջ ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին, որի ընթացքում հայտարարել է, որ ուրբաթ օրվանից հայտարարվում է նոր լոքդաուն Covid-19-ի պատճառով։

Ֆրանսիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 523 մահ։ Ընդհանուր մահերի թիվը հասել է 35,541-ի, ինչը երրորդ ամենամեծ ցուցանիշն է Եվրոպայում։

Երկրում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 1,198,695 դեպք։ Առողջացել են 112,716-ը։