գլխավոր Քաղաքականություն Ինչպե՞ս կարելի է Բրյուսելում քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը, եթե...

Ինչպե՞ս կարելի է Բրյուսելում քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը, եթե քարտեզները միայն ՌԴ-ում են. Սերգեյ Լավրով

Ֆրանսիացիները, ամերիկացիները և Եվրամիությունը փորձում են վերցնել և սեփականաշնորհել Ռուսաստանի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Օրինակ՝ Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անում։ Լավ, հայերն էլ, ադրբեջանցիներն էլ բարեկիրթ մարդիկ են, գնում են այնտեղ, բայց ինչպե՞ս կարելի է քննարկել սահմանազատման հարցը՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզները, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի Գլխավոր շտաբում, ես դժվար եմ պատկերացնում», – ասել է Լավրովը։