գլխավոր Իրադարձային Երևանում Mercedes Vito-ն բախվել է թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսին. կան տուժածներ

Երևանում Mercedes Vito-ն բախվել է թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսին. կան տուժածներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 11։45-ի սահմաններում, Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե ցուցանակին։Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացու, որը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։

«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսից ևս 8 անձի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց»,–գրում է կայքը։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը։

Հավելենք, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։Վթարի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։