գլխավոր Իրադարձային Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հիշեցնենք, որ օրակարգում «Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

Իշխող «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է նիստին: