գլխավոր Իրադարձային Մարդ ինչքա՞ն բարբարոս պիտի լինի, որ մի քանի օրվա համար նախատեսված ամանորյա...

Մարդ ինչքա՞ն բարբարոս պիտի լինի, որ մի քանի օրվա համար նախատեսված ամանորյա լուսային զարդարնքի համար փչացնի հուշարձան շենքի զարդաքանդակը.Գալստյան

Այս օրերին ամանորյա տոնակատարությունների համար զարդարում են Երևանը։ Պատմամշակութային հուշարձան համարվող Կառավարության շենքը զարդարելու ընթացքում շենքի զարդաքանդակները վնասել են։ Առաջացել են խոշոր անցքեր և ճաքեր։ Սա արժանացել է խիստ քննադատության։

«Սա պարզապես հրապարակի շենքերի բարձրաքանդակների նկատմամբ անտարբեր կամ փնթի վերաբերմունքը վկայող նկար չէ։
Սա նկար է այն մասին, որ գեղցու լույսեր կախելու, քաղաքական էժան աչոկ հավաքելու, արդյունքում մի քիչ ավել իշխելու, մի քիչ ավել փող դիզելու նպատակից բացի չկա ոչինչ, չկա հայրենիք, չկա հայրենի հող, չկա հայրենի բնություն, չկա հայրենի պատմություն, չկա որևէ արժեք։
Իսկ արդյունքը պիտի լինի այն ինչ կա ու դեռ ավելի վատ»,-գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Հանրապետության հրապարակի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքներն այս աստիճան անարգողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 301-304-րդ հոդվածները նախատեսում են համապատասխան պատիժներ նմանօրինակ հանցավոր արարքների համար:
ՈՒ դուք, անողնաշար անգրագետներ, կոկորդ եք պատռում հարևանի ոչխարների կողմից մեր պատմամշակութային արժեքների ոչնչացման համար:

44 օր Եվրոպայից ծպտուն չլսած իշխանիկները մանկական եվրատեսիլի են պատրաստվում, որ հանկարծ նենց չստացվի, որ Անդրեա Վիկտորինան ծափ տա՝ Նիկոլը չպարի:

Ուր ե՞ք «Սերժի վախտ» ներժից բուդկա քանդելու համար հետույք ճղող գրանտակերներ»-գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Մարդ ինչքա՞ն բարբարոս պիտի լինի, որ մի քանի օրվա համար նախատեսված ամանորյա լուսային զարդարնքի համար փչացնի հուշարձան շենքի զարդաքանդակը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը։