գլխավոր Իրադարձային ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է օգնել ադրբեջանցի զինծառայողների ռազմական հանցագործությունները փաստագրելու...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է օգնել ադրբեջանցի զինծառայողների ռազմական հանցագործությունները փաստագրելու հարցում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ այլ երկրներում ԱՄՆ դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի իրենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանան որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ:

Մենենդեսը բարձրացրել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների հարցը: Որպես պատասխանող կողմ նախ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն է:


Թրեյսին նշել է, որ հայ կին զինծառայողի մարմինը պղծելու տեսանյութը դիտելուց հետո կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստուգել է այդ և այլ տեսանյութերի իսկությունը: 

«Այժմ մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել դա իրագործողներին… Մենք այդ մասին զեկուցել ենք պետքարտուղարությանը», – ասել է Լին Թրեյսին: