
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, «Սթեդիում 974» մարզադաշտում կայացել է ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Լեհաստան-Արգենտինա խաղը, որում արգենտինացիները 2-0 հաշվով հաղթանակ են տարել: Գրում է Armsport-ը։
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին կեսում չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը:
Մեսսին դարձել է աշխարհի առաջնությունների պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը երկու 11-մետրանոց չի իրացրել մրցաշարում իր ամբողջ ելույթների ընթացքում: 2018 թվականին Մեսսին չի կարողացել գրավել Իսլանդիայի դարպասը՝ 11-մետրանոցից:
Առաջին ֆուտբոլիստը, որն աշխարհի առաջնություններում երկու 11-մետրանոց չի իրացրել, դարձել է Գանայի հավաքականի ֆուտբոլիստ Ասամո Գյանը: 2006 թվականին նա չի գրավել Չեխիայի հավաքականի դարպասը, իսկ 2010 թվականին չի իրացրել 11-մետրանոցն Ուրուգվայի դեմ խաղում: