
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Ումուտ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ Նա նախազգուշացրել է, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շենքեր պայթեցնել Ադրբեջանում։
Բուլուտի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իմ հին ընկեր Հուսեյնը Գյանջայից գրել էր ինձ, որ նա տեղեկություն ունի այն մասին, որ սիրիացի վարձկանները նախատեսում են ավելի շատ շենքեր պայթեցնել Ադրբեջանում այս երեկո և վաղը, քանի որ նրանք չեն ստացել իրենց դոլարները Ադրբեջանի կառավարությունից։ Յեվլախում, Բարդայում ու Գյանջայում գտնվող իմ ընկերնե՛ր, խնդրում եմ եղե՛ք ուշադիր։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում»,-գրել է Բուլուտը։
My old friend Huseyn from Ganja texted me that he has info that Syrians are going to bomb more buildings in #Azerbaijan tonight or tomorrow as they didn't get their $$ from Az gov. My dear friends in Yevlakh, #Bardacity and Ganja, please be careful..Idk what the hell is going on. pic.twitter.com/MCKoy6dzBw
— Umut Bulut (@UmutBulut19_) October 28, 2020