գլխավոր Սպորտ Լեհաստանի դարպասապահը պատմել է, որ խաղի ժամանակ Մեսսիի հետ 100 եվրոյի վրա...

Լեհաստանի դարպասապահը պատմել է, որ խաղի ժամանակ Մեսսիի հետ 100 եվրոյի վրա գրազ է եկել մրցավարի որոշման վերաբերյալ

Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պատմել է Լեհաստան-Արգենտինա խաղի առաջին կեսում 11-մետրանոցի դրվագի մասին: Երբ VAR-ը Դանի Մակքելիին կանչել է մոնիտորի մոտ, լեհերի դարպասապահն արգենտինացիների հարձակվողին առաջարկել է գրազ գալ, ինչի մասին պատմել է խաղից հետո: Գրում է Armsport-ը։

«Մեսսիի հետ զրո՞ւյցը. ես ասացի, որ 100 եվրոյի վրա գրազ եմ գալիս, որ մրցավարը 11-մետրանոց չի նշանակի: Այնպես, որ ես պարտվել եմ գրազը: Չգիտեմ՝ նման բան կարելի՞ է, թե՞ ոչ … միգուցե ես տուգանվեմ: Չեմ պատրաստվում վճարել գրազը, քանի որ նա առանց այդ էլ շատ գումար ունի»,- ասել է Շչեսնին:

Հիշեցնենք՝ 11-մետրանոցը նշանակվել է Շչեսնիի և Մեսսիի պայքարի արդյունքում: Լիոնելն ինքն է իրացրել 11-մետրանոցը, սակայն Շչեսնին հետ է մղել հարվածը: Աշխարհի 2022 թվականի ընթացիկ առաջնությունում սա Շչեսնիի կողմից հետ մղված արդեն երկրորդ 11-մետրանոցն է: