
ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Լեհաստանը մրցում է Արգենտինայի հետ։
Առաջին կեսը ակտիվ սկսեցին արգենտինացիները, Լեո Մեսսին մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, բայց ապարդյուն։
38-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց Լեհաստանի դարպասին՝ համարելով, որ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խախտել է կանոնները Մեսսիի նկատմամբ։ Գնդակին մոտեցավ անձամբ Մեսսին, սակայն Շչեսնին հեռացրեց այն։
Այս հետ մղված 11-մետրանոցից հետո լեհերը ավելի ակտիվացան, սակայն լուսատախտակի զրոները մնացին անփոփոխ։