գլխավոր Ժամանց Ես խնձորի չափ ձվարանների կիստա ունեմ․ Հեյլի Բիբերը հերքել է հղիության մասին...

Ես խնձորի չափ ձվարանների կիստա ունեմ․ Հեյլի Բիբերը հերքել է հղիության մասին լուրերը

Հեյլի Բիբերին հաճախ են կասկածում հղիության մեջ. հենց մոդելը հանրության մեջ ներկայանում է ծավալուն զգեստով կամ լուսանկարվում է «անհաջող» անկյունից, երկրապագուները մոդելից սկսում են հետաքրքրվել ընտանիքում առաջիկա համալրման մասին։ Վերջերս կրկին նմանատիպ խոսակցություններ եղան, ու Հեյլին որոշել է ցրել դրանք ու խոսել առողջական խնդիրների մասին։

«Ես խնձորի չափ ձվարանների կիստա ունեմ, սակայն, ես չունեմ էնդոմետրիոզ կամ պոլիկիստոզի սինդրոմ։ Կիստան արդեն մի քանի անգամ առաջացել է, այն երբեք հաճելի չէ,- գրել է մոդելը instagram-ում,- Ինձ ուղեկցում են ձգվող ցավեր, սրտխառնոց, փքվածություն, ջղաձգություն և տրամադրության անկում։

Ջասթին Բիբերի կինը մշտապես բացահայտ կերպով երկրպագուներին պատմել է առողջական խնդիրների մասին։ Ավելի վաղ նա ասել էր, որ ողջ է մնացել միկրոինսուլտից՝ բժիշկները Հեյլիի ուղեղում արյան թրոմբ են հայտնաբերել, ինչը թթվածնի պակաս է առաջացրել։ Դեպքից հետո նա սրտի վիրահատության է ենթարկվել։