գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ը Ռուսաստանին չի ճանաչի որպես «ահաբեկչության հովանավոր»

ԱՄՆ-ը Ռուսաստանին չի ճանաչի որպես «ահաբեկչության հովանավոր»

ԱՄՆ – ը չի ճանաչի ՌԴ-ն որպես ահաբեկչության հովանավոր երկիր, այլապես դա կկապի միջազգային հանրության ձեռքերը դեէսկալացիայի ուղիներ գտնելու հարցում, հայտարարել Է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Գրում է Փաստինֆո-ն։

«Մենք քննարկել ենք այդ հարցը, և ինչպես նախկինում, չենք կարծում, որ նման ճանաչումը կպատասխանի մեր և մեր դաշնակիցների ու գործընկերների կարիքներին Ուկրաինայի համատեքստում»,- ասել է Քիրբին լրագրողներին։

ՀԿ-ներն ասում են, որ նման ճանաչումը կդժվարացներ ուկրաինացիներին հումանիտար օգնության առաքումը, հավելել է նա։ «Բացի այդ, անկեղծ ասած, դա կարող է կապել միջազգային հանրության ձեռքերը», – ասել Է Քիրբին:

Նրա խոսքով՝ «երբ եւ եթե» Ուկրաինայի շուրջ իրավիճակը լուծվի, նման ճանաչումը անհաջող կլիներ դեէսկալացիայի ուղիներ գտնելու ճկունության համատեքստում։ «Մենք նախկինի պես հավատարիմ չենք նման նշանակման գաղափարին, մեր քաղաքականությունն այդ հարցում չի փոխվել», – հավելել է նա: