գլխավոր Իրադարձային Խոշոր ավտովթար Վաղաշեն գյուղի մոտ. տուժածների վիճակը ծանր է, կա նաև զոհ

Խոշոր ավտովթար Վաղաշեն գյուղի մոտ. տուժածների վիճակը ծանր է, կա նաև զոհ

Այսօր Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են նոյեմբերի 30-ին` ժամը 20։37-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2101» և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 1984թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Ղ.-ն (ծնված 2008 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել անձը չպարզված ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: