գլխավոր Իրադարձային Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը նշանակվել է Փաշինյանի օգնական

Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը նշանակվել է Փաշինյանի օգնական

Արագածոտնի նախկին մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ վարչապետի օգնական։

«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին վստահության ու տրված հնարավորության համար։ Ջանք ու եռանդ չխնայելով և բազմապատիկ պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայությունս պետական կառավարման համակարգում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»,-գրել է նա։