գլխավոր Իրադարձային Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին ԵՊՀ–ի ոսկե մեդալ է շնորհվել

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին ԵՊՀ–ի ոսկե մեդալ է շնորհվել

 ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհել է ԵՊՀ ոսկե մեդալ: Տեղեկությունը հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։

Հովհաննիսյանը հանդիպումը պատմական է համարել` նշելով, որ Տիգրան Մանսուրյանը ոչ միայն անվանի երաժիշտ է, այլև կրթությանն ու գիտությանը կապված անհատ, որի դասախոսությունները շատ խորն են և արժանի գնահատանքի:

«Եթե մենք ամեն օր չգիտակցենք, որ մենք մեր մեծերով ենք ազգ դառնում, մեր ինքնությունը պահպանում, մենք ապագա չունենք: Յուրաքանչյուր ազգ հզոր է իր մեծերով, հզոր է այն անուններով, որոնք հնչում են անընդհատ՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, և սա պետք է գնահատել»,–ասել է ԵՊՀ ռեկտորը։

Մանսուրյանն իր հերթին դիմելով ուսանողներին` նշել է, որ Հայաստանը դեռ սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ այդպիսին էլ մնացել է:

Կոպոզիտորը պատասխանել է համալսարանականների հարցերին, խոսել իր կարիերայի դժվարությունների ու ֆավորիտ ստեղծագործությունների մասին: