գլխավոր Գլխավոր Բարի գալուստ դժոխք․ Արծրուն Հովհաննիսյան

Բարի գալուստ դժոխք․ Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ տեղի ունեցավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մումուլի ասուլիսը․ համառոտ ներկայացնում ենք ասուլիսի կարևոր կետերն ու մտքերը․

Այսօր ամբողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն, ահաբեկչական խմբավորումները, և հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակվել ՀՀ սահմանի երկայնքով և Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։

Բերձորում հակառակորդին չի հաջողվել առաջանալ։ Մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավում իրականացնել։

Հարավային ուղղությամբ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք օջախային են, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն՝ համառ։ Այս ուղղությամբ որևէ առանձին, առարկայական զարգացում չկա։

Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն Մարտակերտի և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։

Մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, ընդգրկումը, թափը, դինամիկան։ Դրանք օջախային են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, մասամբ՝ հրետանի, ավելի քիչ՝ օդուժ։

Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է։ Այժմ շարունակում են դանդաղ օջախային սողացող բնույթի գործողությունները։

Հեշտ չէ միանգամից չեզոքացնել լեռնաանտառային տեղանքում դիվերսիոն խմբերի հոսքը, բայց մարտերը շարունակվում են՝ դանդաղ, որոշակի փոքր բախումներով՝ տեղ-տեղ մերձամարտերով։