գլխավոր Սպորտ Պելեն հոսպիտալացվել է

Պելեն հոսպիտալացվել է

Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդում է ESPN Brazil-ը՝ նրա մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանրացված այտուց, որը ներառում է սրտի անբավարարություն, ինչպես նաև գիատկցության մթագնում, ինչի պատճառով նա չի կարողանում հոգ տանել իր մասին։ Գրում է Armsport-ը։

Վերջին ամիսներին Պելեն քիմիոթերապիա է ընդունել, որը, սակայն, դրական արդյունք չի տվել։ Ներկայումս Պելեն հատուկ զննություն է անցնում ու անհրաժեշտ անալիզներ հանձնում։ Դեռևս հայտնի չէ, թե երբ բժիշկները նրան դուրս կգրեն հիվանդանոցից։

Ավելի վաղ Պելեն ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել: