գլխավոր Աշխարհ Իրանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 15.17-ին (Երեւանի ժամանակով 18.17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր Լենգե քաղաքից 60 կմ հեռավորության վրա եւ ԱՄԷ-ի Ռաս էլ Խայմա քաղաքից 88 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: