գլխավոր Աշխարհ Հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրյուսելը․ Մարիա Զախարովան ԵՄ-ին նախազգուշացրել է ռուսական...

Հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրյուսելը․ Մարիա Զախարովան ԵՄ-ին նախազգուշացրել է ռուսական կողմի համարժեք պատասխանի մասին

Եթե ԵՄ-ում իրականում սկսեն բռնագրավել Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների սեփականությունը,   դրան անխուսափելիորեն կհետևի համարժեք պատասխան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հերթական անգամ նախազգուշացնում ենք, որ եթե գործը հասնի  ՌԴ սեփականության, ՌԴ քաղաքացիների, ձեռնարկությունների, մեր երկրի պետական պահուստների բռնագրավմանը, ապա ռուսական կողմից անխուսափելիորեն կհաջորդեն համարժեք քայլեր»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝  ռուսական կողմի պատասխան քայլերը կախված կլինեն իրավիճակի զարգացումից։

«Այժմ չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինեն դրանք՝ հայելային, սիմետրիկ, թե ասիմետրիկ, քանի որ մենք պետք է դիտարկենք այն միջոցառումները, որոնք կձեռնարկվեն մեր դեմ։ Բայց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը,  այդ թվում՝ եվրոպական բիզնեսի  շահերի համար, կրելու է բացառապես Բրյուսելը»,- ասել է Զախարովան։