գլխավոր Սպորտ Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ Ռոնալդուն առաջարկ է ստացել արաբական թիմից

Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ Ռոնալդուն առաջարկ է ստացել արաբական թիմից

Ֆաբրիցիո Ռոմանոն, հաստատել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկ ունի սաուդյան Ալ-Նասր ակումբից։ Գրում է Armsport-ը։

Միաժամանակ, այս պահին 37-ամյա պորտուգալացին ամբողջությամբ կենտրոնացած է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության վրա։

«Հաստատված է, որ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական առաջարկ է ստացել «Ալ-Նասրից»: Գրեթե 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում մինչև 2025 թվականը։

Այնուամենայնիվ, հովանավորչական գործարքները կարևոր դեր են խաղում, ուստի դեռ պարզ չէ, թե արդյոք հնարավոր կլինի համաձայնության գալ իմիջային իրավունքների շուրջ։

Ոչինչ չի արվել, ստորագրվել կամ որոշվել։ Կրիշտիանուն կենտրոնացած է աշխարհի առաջնության վրա»,- գրել է Ռոմանոն Twitter-ում:

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո դարձավ ազատ գործակալ։