գլխավոր Աշխարհ Մահացել է Չինաստանի նախկին նախագահը

Մահացել է Չինաստանի նախկին նախագահը

96 տարեկանում մահացել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին նախագահ Ցզյան Ցզենմինը։ Տեղեկությունը հայտնում է ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսությունը։

«Մեր մեծարգո ընկեր Ցզյան Ցզենմինը տառապում էր արյան քաղցկեղից և բարդացած բազմաօրգանային անբավարարությունից։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 12։13-ին (Երևանի ժամանակով 08:13-ին. խմբ.), նա վախճանվել է Շանհայում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ցզենմինը ՉԺՀ–ի 5-րդ նախագահն էր։ Նա ղեկավարել է 1993 թվականի մարտի 27-ից մինչև 2003 թվականի մարտի 15-ը։