
Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՊՆ–ն նոյեմբերի 28-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զոհված 13 հայ զինծառայողների մարմիններ:
«Փոխանցված մարմինների ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում իրականացնում ենք, ավարտում ենք և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին»,–ասել է նախարարը։
Ավանեսյանը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։