
Փետրվարին Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը երկրորդ անգամ ծնող դարձան։ Զույգը որդի է ունեցել։ Այս մասին աստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Սկզբում ծնողները երեխային անվանել են Վուլֆ, բայց հետո որոշել են, որ այս անունը նրան չի սազում։ Ի դեպ, երեխայի անունը դեռևս անհայտ է (և անցել է ավելի քան ութ ամիս): Մի անգամ հարցազրույցներից մեկում Քայլին խոստովանել է, որ երեխայի պաշտոնական անունը դեռ Վուլֆ է։
Քայլի Ջենները նախօրեին առաջին անգամ ցուցադրել է իր վերջերս լույս աշխարհ եկած որդու լուսանկարը։ Բացի փոքրիկից, լուսանկարում Քայլիի դուստրն է՝ Սթորմին, ով ծնվել է 2018թ.-ին։

