գլխավոր Իրադարձային «Այն, որ մենք հիմա խնդիրը կլուծենք, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի»....

«Այն, որ մենք հիմա խնդիրը կլուծենք, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի». Քերոբյանը` Լարսի մասին

Կառավարությունն ամեն օր աշխատում է այդ ուղղությամբ եւ մենք ամեն օր տեսնում ենք, որ բեռնափոխադրումների թողունակությունը Լարսով ավելանում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք է հիշենք, որ Լարսն ամեն տարի ձմռանն ունենում է խնդիրներ: Այն, որ մենք հիմա խնդիրը կլուծենք, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի: Մենք խնդրի լուծումը տեսնում ենք այլընտրանքային ճանապարհների մեջ եւ այդ ուղղությամբ էլ գիտեք, որ աշխատում ենք»,-ասել է նա:

Հիշեցնենք` Ղրիմի կամրջի պայթեցումից հետո Լարսի անցակետում ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը, որի հետեւանքով հսկայական հերթեր են գոյացել, հայկական բեռնատարները շաբաթներով կանգնում են հերթում եւ մեծ վնասներ կրում: