գլխավոր COVID-19 Գերմանիայում «սահմանափակ կարանտին» է սահմանվում կորոնավիրուսի պատճառով

Գերմանիայում «սահմանափակ կարանտին» է սահմանվում կորոնավիրուսի պատճառով

Գերմանիայում երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ից մտցվում է «սահմանափակ կարանտին» կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը դաշնային երկրների ղեկավարների հետ տեղի ունեցած օնլայն խորհրդակցության ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մեզ պետք է նոյեմբերի 2-ից դարձյալ լարել ամբողջ երկրի ուժերը։ Այս անգամ կարանտինը սահմանափակ է լինելու, որը կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ»,-ասել է Մերկելը։

Գերմանիայի կանցլերը ավելացրել է, որ այս ամենն արվում է, որպեսզի դեկտեմբերին հնարավորություն լինի աշխուժացնել սոցիալական կյանքը։

Այսպիսով, նոյեմբերի 2-ից Գերմանիայում տնից դուրս հանդիպումներում թույլատրվում է 2 ընտանիքների անդամների մասնակցություն՝ առավելագույնը 10 մարդ։ Չեն գործելու թատրոնները, կինոթատրոնները, մարզասրահները։ գեղեցկության սրահները, հյուրանոցները և սննդի կետերը։