գլխավոր Ժամանց Աստղագուշակ նոյեմբերի 30-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 30-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Դուք չեք ուզենա ժամանակը զուր վատնել, միանգամից կսկսեք ամենակարևորից: Նման մոտեցումը ճիշտ կլինի, քանի որ հենց դրա շնորհիվ դուք արդեն օրվա սկզբին մի քանի բարդ առաջադրանք կլուծեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, հավանական են հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Բայց դուք կպահպանեք բարյացակամ տրամադրվածությունն ու լավատեսությունը, և դա շատերին դուր կգա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ ու ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործեր սովորականից շատ կունենաք: Անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Կօգնի ինքնատիրապետումը պահպանելու և հանգիստ, հետևողականորեն գործելու ունակությունը, նույնիսկ երբ շուրջը խառնաշփոթ իշխի: Շրջապատողները միանգամից չեն հասկանա ձեր վարքի մոտիվները, բայց շուտով կխոստովանեն, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել:

Դուք հազիվ թե կարողանաք շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, բայց նրանց հետ շփումները հաճելի կլինեն: Երեկոն հարմար կլինի գաղափարներով կիսվելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ գործեք: Դա առաջին հերթին վերաբերում է աշխատանքին. այսօր կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը, կշռադատված որոշումներ ընդունելն ու հույզերին չտրվելը: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Երբեմն կթվա, թե նրանք հատուկ են փորձում հանել ձեզ հավասարակշռությունից: Սակայն լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, դուք բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի առօրյա գործերի, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Իսկ երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար և դուր կգա այն Երկվորյակներին, որոնք սիրում են փորձարկումներ անել ու նորը փորձել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատավայրում խուսափեք երկար վեճերից: Սա այն օրերից մեկն է, երբ ավելի հեշտ է լինելու գործով ապացուցել ճշմարտացիությունը, քան թե կասկածողներին համոզող բառեր գտնել: Բացի այդ, զգույշ պիտի լինեք նաև գումարի հետ. հնարավոր են չարդարացված ծախսեր, անհաջող գործարքներ:

Դուք լավ գլուխ կհանեք հնարամտություն, երևակայություն, ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերից: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերին էր հայտնի: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանթություններ է խոստանում: Դրանցից մեկը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Թեթևամտությունն այսօր անթույլատրելի է նույնիսկ մանրուքներում: Գործերը, որոնցից մեկ ուրիշ օր արագ գլուխ կհանեիք, այսօր ավելի շատ ուշադրություն ու ժամանակ են պահանջելու: Համբերությամբ զինվեք ու աշխատեք միայն սեփական ուժերին ապավինել: Ցավոք, նույնիսկ փորձված համախոհները հազիվ թե կարողանան ձեզ օգնության հասնել:

Մի հոգնեք: Լուրջ ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից խուսափելը կարևոր կլինի հատկապես օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի հանգստի, ամենամտերիմ մարդկանց հետ հաճելի շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բավական հոգնեցնող կլինի, բայց այն վատը կամ բարդ անվանել չի կարելի: Պարզապես գործեր սովորականից շատ կունենաք, նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք պետք է անհապաղ լուծեք: Բայց ձեզանից ոչ մի գերմարդկային բան չի պահանջվելու: Գիտելիքներն ու փորձը կօգնեն ամեն ինչից գլուխ հանել, իսկ համառությունը կօգնի սկսածը կես ճամփին չթողնել:

Օրվա երկրորդ կեսին հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Այդ հատվածը հարմար կլինի ոչ ֆորմալ շփումների համար: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները անբռնազբոս ու ընկերական կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կլինի աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները կհաջողվի արագ լուծել: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան կամ կհուշեն՝ ինչպես մեռյալ կետից շարժեք բարդ ու կարևոր նախագիծը:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց ամեն ինչի մասին կհաջողվի պայմանավորվել: Պետք կգա հումորի զգացումը. կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, բարձրացնել բոլորի տրամադրությունը: Հնարավորություն կունենաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց վաղուց եք համակրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Օգտվեք իրավիճակից ամենաբարդ գործերից գլուխ հանելու, վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Չի բացառվում, որ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Սակայն զգույշ է պետք գործել, խուսափել չարդարացված ռիսկից: Աշխատեք խաղասեղանին շատ բան չդնել: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի ձեզ համար թանկ մարդկանց ուշադրություն հատկացնելը. նրանց համար դա անհրաժեշտություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համառության ու հաստատակամության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ նշանի այն ներկայացուցիչներին, որոնք պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել, ինքնուրույն կարևոր որոշումներ ընդունել: Հաջող կլինի պետկազմակերպություններին դիմելը, փաստաթղթերը ձևակերպելու հետ կապված խնդիրներ էլ չեն առաջանա:

Օրվա առաջին կեսին կգերակշռեն դրական միտումները, երկրորդին հուզական դաշտը կլարվի: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք չհոգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Ձեր մասին հիշեցրեք այն մարդկանց, որոնց հետ ժամանակին համագործակցել եք. չի բացառվում, որ նրանք ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն: Նոր ծանոթներին արագ մոտեցում գտնելու ունակությունը պետք կգա գործերում:

Օրը հարմար կլինի նաև ապագայի ծրագրեր կազմելու համար: Ամենայն հավանականությամբ դուք այնպիսի հնարավորություններ կնկատեք, որոնց առաջ ուշադրություն չեք դարձրել: Միաժամանակ դուք իրավիճակն օբյեկտիվորեն կգնահատեք, պատրանքներ չեք կառուցի: Իսկ դա նշանակում է, որ հետո հիասթափություններ էլ չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը հարմար կլինի ինքնուրույն գործելու համար: Իսկ ահա շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Ամենայն հավանականությամբ միայն քչերը կկարողանան միանգամից գնահատել ձեր գաղափարները: Այդ իսկ պատճառով մտածածն իրագործելուն լավ է ինքնուրույն անցնեք, օգնություն չսպասեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ուրախության առիթներ կբերի: Այդ հատվածը հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: Սիրահարված Ջրհոսներին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի: Առանց մեծ ջանքեր գործադրելու դուք գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված խնդիրներից: Հավանական  են անսպասելի, բայց շատ գրավիչ աշխատանքային առաջարկներ: Որոշ Ձկներ եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենան:

Կարող եք կենտրոնանալ գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերի լուծման վրա. դրանցում դուք սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: Կարող եք ձեր համար իրեր գնել, կամ էլ մտերիմների համար՝ նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: