գլխավոր Գլխավոր Ոչ մի վեճ կամ քաղաքական հակասություններ: Ոչ մի՛. Արամ Գաբրիելյանով

Ոչ մի վեճ կամ քաղաքական հակասություններ: Ոչ մի՛. Արամ Գաբրիելյանով

Ռուսական լրագրության գուրու, «Lifenews»-ի սեփականատեր, հայազգի Արամ գաբրիելյանովը խոսել է Փաշինյանի ելույթից ու հայկական կողմի հաղթական կամքից.

«Փաշինյանի ելույթից հետո պատերազմի նպատակի մասին հարցը փակված է: Ոչ մի խոսք ցավոտ փոխզիջումների մասին, միայն հաղթանակ: Միակը, որ պարտավոր են անել հայերը և Հայաստանի իշխանությունը՝ ամուր թիկունքն է և հստակ, գրագետ մոբիլիզացիան: Ոչ մի վեճ կամ քաղաքական հակասություններ: Ոչ մի՛:

Սա պետք է հասկանան և՛ Փաշինյանը, և՛ մյուս քաղաքական գործիչները: Բոլորն առանց բացառության: Փաշինյանը պետք է բոլորին՝ սկսած իր աջակիցներից, արգելի վիճել սոցցանցերում, փողոցում և նույնիսկ խոհանոցում: Մենք գնում ենք շատախոսությա՞ն, ժողովրդավարությա՞ն, թե՞ հաղթանակի հետևից:

Նշանակում է՝ ո՛չ մի վեճ, քաղաքական դրդապատճառով ո՛չ մի ձերբակալություն: Ձերբակալել լրտեսներին, խուճապարարներին և դավաճաններին: Իսկ Էրդողանը և Ալիևը հենց այդ լրտեսներն են:
Լիակատար վստահություն մեր բանակին, մեր գեներալիտետին: Նրանք ազգի և կարգուկանոնի պահապանն են թե՛ ռազմաճակատում, թե՛ երկրում: Հաղթելո՛ւ ենք»: