
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (անունը ըստ փաստաթղթերի՝ Ye) և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնության են եկել ամուսնալուծության շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
ԶԼՄ-ի բյուրների համաձայն՝ Քարդաշյանն ամեն ամիս Ուեսթից որպես ալիմենտ կստանա 200 հազար դոլար, ինչպես նաև նրա հետ կիսելու է չորս երեխաների խնամակալությունը։
Բացի այդ, TMZ պորտալը, վկայակոչելով գույքի բաժանման պայմանագիրը, հայտնել է, որ Ուեսթը որոշել է նախկին կնոջը տեղափոխել իր տուն, որը գնել է 4,5 միլիոն դոլարով։ Այն գտնվում է Քարդաշյանների տան հարևանությամբ։ Ռեփերն այն գնել է իր երեխաներին ավելի մոտ լինելու համար, նշում է պորտալը:
Ուեսթն ու Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին Իտալիայում։ CNN-ի փոխանցմամբ՝ մոդելն ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին՝ վկայակոչելով անհաշտ տարաձայնությունները։