գլխավոր Գլխավոր Փաշինյանը բացատրել է, թե ինչու են ռուս սահմանապահները կանգնած Հայաստանի սահմանին

Փաշինյանը բացատրել է, թե ինչու են ռուս սահմանապահները կանգնած Հայաստանի սահմանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանի սահմանին կանգնած են ռուս սահմանապահները։

Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը բացատրել է, թե ինչու են ռուս սահմանապահները կանգնած այդ հատվածում։

«Ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի և Իրանի հետ մեր սահմաններին։ Այդպես եղել է միշտ։ Ու հիմա վերջին իրադարձություններով պայմանավորված՝ ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավ-արևելյան և հարավարևմտյան սահմաններին։ Այնպես որ, սրանում, ըստ էության, որևէ նորություն չկա»,-ասել է Փաշինյանը։  

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում լուսանկարներ էին տարածվել Սյունիքում ռուսական զորքերի ճամբարներից։