գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ն մտադիր չէ Ռուսաստանը ճանաչել «ահաբեկչությունը հովանավորող երկիր»

ԱՄՆ-ն մտադիր չէ Ռուսաստանը ճանաչել «ահաբեկչությունը հովանավորող երկիր»

ԱՄՆ-ի ղեկավարությունը մտադիր չէ Ռուսաստանին ներառել «ահաբեկչությունը հովանավորող երկրների» ցուցակում, գրում է Kp.ru-ն։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ եթե դա տեղի ունենա, իրավիճակը մի շարք բացասական հետևանքներ կունենա։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերի կարծիքով՝ նման քայլը կարող է խոչընդոտել հացահատիկի գործարքին։

«Մենք ունենք բավական կոնկրետ ներքին օրենսդրական նորմեր ահաբեկչություն հովանավորող պետությունների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ այս օրենսդրության կիրառումը արդյունքում կսահմանափակի Ուկրաինայի օկուպացված հատվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու մեր հնարավորությունը և խթանելու այլ գործողություններ, որոնք, մեր կարծիքով, բխում են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերից», ասել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչվում է որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։  Այս որոշմանը կողմ է քվեարկել 494, դեմ՝ 58, ձեռնպահ՝ 44 պատգամավոր։